Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմ» խորագրով թրեյնինգը

Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմ» խորագրով թրեյնինգը
23.11.2017 | 13:34

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19․00-ին Skill.am-ի գրասենյակում (Հյուսիսային պողwta 10) տեղի կունենա ՌԴ-ից ժամանած հայտնի հոգեբան-խորհրդատու Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմ» խորագրով թրեյնինգը։ Գրանցման հղումը: Միջոցառման հղումը:

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15.00-ին էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի կունենա Ելենա Շամովայի «Դաստիարակություն առանց սահմաններիե թրեյնինգը։
Գրանցման հղումը: Միջոցառման հղումը:
Թրեյնինգը վարելու է հայտնի պրակտիկ հոգեբան-խորհրդատու ՌԴ-ից Ելենա Շամովան, ով ավելի քան 15 տարի մասնագիտացած է ընտանեկան, մանկական և պրենատալ հոգեբանության ոլորտներում։ Ինչպես նաև ունի բազմամյա փորձ հոգեբանական թրեյնինգներ և սեմինարներ անցկացնելու գործում, որոնց յուրաքանչյուր տարի մասնակցում է ավելի քան 1500 մասնակից, ներդաշն ակ հարաբերություններ են ձևավորվում և ամուսնալուծություններ են կանխվում ավելի քան 200 ընտանիքում։

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ